fbpx
Աշխարհ

Թրամփն արդարացրել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի պաշտոնազրկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, որը ցուցմունքներ է տալիս իմպիչմենթի շրջանակում, մեղադրել է այն բանում, որ նա հրաժարվել է իր լուսանկարը դնել դեսպանատանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ուրբաթ հեռուստաալիքի «Fox և ընկերներ» առավոտյան շոուի ժամանակ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփն արդարացրել է այն, որ Մարի Յովանովիչը հեռացվել է դեսպանի պաշտոնից:

«Այդ դեսպանը, որին բոլորն այդքան հոյակապ են համարում, դեսպանատանն իմ լուսանկարը չէր դրել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ նա իր մասին վատ բաներ էր խոսում, նա ինձ չէր պաշտպանում, իսկ ես դեսպանին փոխելու իրավունք ունեմ… Ըստ ստանդարտների՝ Միացյալ Նահանգների նախագահի պատկերը պետք է լինի դեսպանատներում:

«Այդ կինը հրեշտակ չէր, այդպես չէ՞»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ