fbpx
Աշխարհ

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի կողմից եկող սպառնալիքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ քննարկել է «Իրանի կողմից սպառնալիքը», ինչպես նաև այլ կարևոր հարցեր: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Առաջնորդները քննարկել են Իրանի կողմից սպառնալիքի հարցը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ կարևոր հարցեր»,- ասված է Սպիտան տան տարածած հաղորդագրության մեջ:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վատթարացել են անցյալ տարվանից, երբ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային գործարքից և կրկին պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ