ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ճապոնիայում տեղի ունենալիք G20 գագաթնաժողովում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ հանդիպումներ կանցկացնի Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Ես ցանկանում եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել և կարծում եմ, որ կհարթենք»,-ասել է ԱՄՆ նախագահը։