Չեմ կարծում, որ իսրայելցիները մեզ լրտեսում են: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով այն հրապարակումը, որ Իսրայելը Սպիտակ տան մոտ լրտեսական սարքավորումներ է տեղադրել:
«Ես դժվարանում եմ դրան հավատալ»,-նշել է Թրամփը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով բացարձակ կեղծիք: Վարչապետի խոսքով՝ ինքն արգելել է ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսությունը։ Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ իսրայելցիները Սպիտակ տան մոտ սարքավորումներ են տեղադրել, որոնք նմանակում են բջջային հեռախոսների աշտարակները՝ մոտակա զանգերը եւ տեքստային հաղորդագրությունները որսալու համար:
