fbpx
Աշխարհ

Թրամփը դեմ է սաուդցիներին զենք վաճառելու արգելքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վետո դնել սաուդցիներին զենքի վաճառքի արգելքի մասին Կոնգրեսում ներկայացված բանաձևի վրա։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ օրինագծերը «ազգանշան են այն մասին, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են իր գործընկերներից և դաշնակիցներից այն պահին, երբ իր համար սպառնալիքներն աճում են»:

Զենքի վաճառքի արգելքի մասին բանաձևերը պետք է ներկայացվեն Սենատի լսումներում, սակայն օրինագծերը, ամենայն հավանականությամբ, չեն ապահովի ձայների բավարար քանակ՝ Թրամփի վետոյի հաղթահարման համար:

Նշենք, որ 8 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքի գործարքը, որը կնքվել էր մայիսին, ներառում է զինամթերքներ, ռումբեր և ինքնաթիռների սպասարկման աջակցություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ