ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ Խալիլ աս-Սիսիին անվանել է իր սիրելի բռնապետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշում է պարբերականը, դա տեղի է ունեցել Hotel du Palais հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ Թրամփը սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը։
«Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»,-ասել է ԱՄՆ նախագահը բավական բարձր ձայնով, որ այն լսվի ամերիկացի և եգիպտացի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի կողմից։
Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփի բարձր ձայնը լսել են մի քանի մարդիկ։