Ինչպես տեղեկանում ենք ISSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի Facebook-ի էջից՝ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ:
Դրանք տեղադրված են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Նաև նշվում է, որ շուտով տեղադրվելու են 9 նման ամաններ։
«Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/issdngo/posts/867804420285823?__tn__=-R

