Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կարող է հանդիպում ունենալ ամերիկացի պաշտոնակցի հետ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական իշխանության ներկայացուցչին։
Նրա տվյալներով՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում հունիսի 28-29-ին G20 գագաթաժողովի շրջանակում։
«Մենք հիմա աշխատում ենք օրացույցի վրա։ Որոշ դրական ազդանշաններ ենք ստանում, բայց ճիշտ ժամանակն առայժմ որոշված չէ,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Նրանք նաև կարող են հանդիպել Ճապոնիայում, G20-ի շրջանակում»,-գրում է գործակալությունը։
«Ինչ վերաբերում է երկկողմ այցին, մենք ճշգրիտ ժամկետ ենք ակնկալում»,- հավելել է թուրքական իշխանության ներկայացուցիչը։
Reuters-ը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում վերջին ժամանակներս լարվածություն կա։ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ, որ Թուրքիան S-400-ներ գնի Ռուսաստանից։