fbpx
Աշխարհ

Թրամփը ևս կասկածում է «դարի գործարքի» իրականցմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է՝ ճիշտ է, որ կասկածի տակ է դնում Սպիտակ տան խաղաղ ծրագիրը Մերձավոր Արևելքում։ Այս մասին տեղեկացնում է The Hill-ը:

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք Մերձավոր Արևելքին օգնելու խաղաղ ծրագրի մշակման գործում, և նա [Պոմպեոն], հնարավոր է, ճիշտ է: Ես նկատի ունեմ, որ մարդկանց մեծամասնությունն այդպես է մտածում։ Բայց եթե մենք կարողանանք Մերձավոր Արևելքում խաղաղ ծրագիր ստանալ, դա լավ կլինի: Եվ երբ Մայքն ասում է դա, ես հասկանում եմ: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա անհնար է: Ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Բայց, ինչպես հաճախ եմ ասում, տեսնեք, թե ինչ տեղի կունենա»,-ասել է Թրամփը։

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ հրեա առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Պոմպեոն հայտարարել էր, որ իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիրը կարող է «անիրականանալի» լինել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ