Թրամփը համոզված է, որ Թեհրանը սկսելու է բանակցել Վաշինգտոնի հետ

Հրապարակող՝

Պլանային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ պաշտոնական Թեհրանը «շուտով» կցանկանա բանակցել Վաշինգտոնի հետ։

«Համոզված եմ, որ Իրանը շուտով կցանկանա խոսել», – երեկ թվիթերյան իր էջում գրել է Թրամփը՝ առանց մանրամասնելու:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ չի բացառում Իրանի հարցի ռազմական լուծումը, սակայն հավելել էր․ «Այն , ինչ ես կցանկանայի, Իրանից հեռախոսազանգ ստանալն է»։

Իրանի ղեկավարները պատասխանել են մերժումով և հրաժարվել Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցություններից:

Դոնալդ Թրամփը երեկ նաև հերքել է լրատվամիջոցների հաղորդումները, թե ամերիկյան վարչակազմի ներսում տարաձայնություններ կան Իրանի նկատմամբ քաղաքականության հետ կապված:

Ամենաթարմ