Գովազդ

Թրամփը հրաժարվել է G7-ի շրջանակում հանդիպել Զարիֆի հետ

Ամենադիտվածներ

Պլանային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ֆրանսիական Բիարիցում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում չի ցանկացել հանդիպել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Դեռ շատ վաղ է»,- մեկնաբանել է Թրամփը հնարավոր հանդիպումը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է իրեն հավանություն տալ G7-ի գագաթնաժողովին Զարիֆի այցին:

Նա հավելել է, որ ցանկանում է Իրանը տեսնել ուժեղ պետություն և չի ձգտում այդ երկրում իշխանափոխության:

Զարիֆի կիրակնօրյա այցը Ֆրանսիա անսպասելի է եղել. նա անցած ուրբաթ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:

Գովազդ

Ամենաթարմ