Աշխարհ

Թրամփը հույս ունի ՌԴ-ի հետ համաձայնության հասնել սպառազինության վերահսկման ոլորտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի սպառազինության վերահսկման ոլորտում Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով C-Span հեռուստաալիքի հետ նախագահի հարցազրույցի ժամանակ արված հայտարարւթյանը:

Նա մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ գործարք կկնքենք, որով սպառազինության վրա հսկողություն կունենանք»:

Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը՝ СНВ-3-ը, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին, քիչ հավանական է, որ երկարացվի դրանում առկա մի շարք թերությունների պատճառով: Պաշտոնյան հաստատել էր այն փաստը, որ ԱՄՆ-ը նախատրամադրված է այս ոլորտում նոր համաձայնագիր կնքելու տեսլականին, որը կներառեր Ռուսաստանին և Չինաստանին:

Հիշեցնենք՝ վերոհիշյալ պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին: Այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինության սահմանափակման մասին միակ գործող պայմանագիրն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ