fbpx
Աշխարհ

Թրամփը Հյուսիսային Կորեային խոստացել է, որ բանակցությունների արդյունքում երկիրը տնտեսապես կբարգավաճի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային խոստացել է, որ բանակցությունների արդյունքում երկիրը տնտեսապես կբարգավաճի: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Թրամփը նաև հայտնել է իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպման վայրը: Այն տեղի կունենա փետրվարի 27-ին և 28-ին՝ Վիետնամի Հանոյ քաղաքում:

Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2018-ի հունիսի 12-ին Սինգապուրում, որտեղ քննարկվել էր Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ