ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի բուռն քննարկման առարկան՝ այժմ իր ինքնագովեստի պատճառով: Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը:
Թրամփն իր թվիթերյան էջում տեղադրել է ռադիոհաղորդավարներից մեկի խոսքերը, որտեղ վերջինս ԱՄՆ նախագահին անվանում է ոչ միայն ամերիկացիների, այլև հրեաների նախագահ, հրեաների թագավոր և Աստծո երկրորդ գալուստ: Թրամփը մեծ հպարտությամբ է մեջբերել այս խոսքերը:
Ավելի ուշ, Պեկինի հետ առևտրային տարաձայնությունների մասին խոսելիս Թրամփը հայտարարել է, որ ստիպված է Չինաստանի հետ խիստ վարվել, քանի որ ինքն ընտրյալ է:
Քննադատները համարում են, որ Թրամփն ունի «Աստծո բարդույթ» և «Մեսիայի բարդույթ»: