fbpx
Աշխարհ

Թրամփը մտադիր է Կոնգրեսից ևս 8,6 մլրդ դոլար պահանջել արգելապատի կառուցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 2020 ֆինանսական տարվա (սկսվում է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջետային պահանջում ներառել լրացուցիչ 8,6 միլիարդ դոլար՝ ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի կառուցման համար, հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Հաղորդվում է, որ բյուջեի նախագիծը կտարածվի արդեն երկուշաբթի և դրանում կհիշատակվի 5 միլիարդ դոլարի տրամադրման պահանջ ներքին անվտանգության նախարարությանը՝ ֆիզիկական արգելքի նոր հատվածների կառուցման համար, նաև ևս 3,6 միլիարդ դոլար՝ պաշտպանության նախարարությանը, որը նույնպես կհատկացվի այդ նպատակի համար:

Դրա վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չեն հրապարակվում, սակայն ակնհայտ է, որ այս քայլը Կոնգրեսում կհրահրի Սպիտակ տան և հանրապետականների նոր ընդհարումը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնք կտրականապես դեմ են արգելապատի կառուցմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ