fbpx
Աշխարհ

Թրամփը նախկին պետքարտուղարին կասկածում է դավաճանության մեջ

Իրանի նկատմամբ պատժամիջոցների լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում նավթի շուկան կլրացնեն նավթ արդյունահանող մյուս երկրները՝ ԱՄՆ դաշնակիցները OPEC-ում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում և նույն թեմայի մեջ քննադատել նաև նախորդ վարչակազմի պետքարտուղար Ջոն Քերիին։

«Ջոն Քերին ու մարդիկ, որոնք նրան օգնել են ԱՄՆ-ն ներքաշել շատ վատ միջուկային համաձայնագրի մեջ, Իրանին շատ վատ խորհուրդ են տալիս։ Դա Լոգանի օրենքի կոպիտ խախտում չէ՞»,- հարց է ուղղել Թրամփը։

Այս օրենքը Միացյալ Նահանգներում ընդունվել է դեռևս 1799 թվականին և ուղղված է եղել պետական ապարատի այն աշխատակիցների դեմ, որոնք բանակցությունների մեջ են մտնում թշնամի երկրների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ