ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է արժանացրել շանը, որը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի սպանության գործողությանը։
Սպիտակ տան Վարդագույն այգում Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ հանդիսավոր կերպով պարգևատրել է Կոնան անունով շանը։
«Եվ այսպես, սա Կոնանն է։ Հնարավոր է՝ այսօր սա աշխարհի ամենահայտնի շունն է»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հայտնել է, որ Կոնանին մեդալ և հուշատախտակ է շնորհել։
Կոնանը թեթև վնասվածքներ էր ստացել գործողությոն ժամանակ, սակայն արդեն կազդուրվել և վերադարձել է շարքեր։

