Թրամփը փոխնախագահի հետ խոսում է միայն հեռախոսով

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հայտնել է, որ այլևս Սպիտակ տանը չի հանդիպում փոխնախագահ Մայքլ Փենսին և նրա հետ խոսում է միայն հեռախոսով:

Նա նշել է, որ ինքը Փենսին չի տեսնում և նրան կարոտում է:

«Մենք հեռախոսով երկար խոսել ենք: Մենք որոշ ժամանակ անձամբ չենք հանդիպի»,- ասել է Թրամփը:

Հայտնենք, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ օրեր առաջ Փենսի մամուլի քարտուղարի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և Փենսը նույնպես այժմ ոչ մեկի չի հանդիպում:

Այս մասին հայտնում է СNN-ը:

 

Ամենաթարմ