ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական արտադրանքի վրա մաքսատուրքեր սահմանելու մասին՝ սեպտեմբերի 1-ից 10%-ի չափով։ Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ սահմանված մաքսատուրքերը տարածվում են 300 մլրդ դոլարի չափով արտադրանքի վրա:
Որոշումն ընդունվել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վերջին փուլից հետո, որի արդյունքում երկրները որևէ առաջընթացի չեն հասել:
Թրամփը նաև քննադատել է Չինաստանին ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնման մասին խոստումները չիրականացնելու համար: