ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Օրինագիծը ժամանակավորապես դադարեցնում է պետական պարտքի մշտական բարձրացման անհրաժեշտությունը մինչև 2021թ.: Այդ հարցը հաճախ քաղաքական տարաձայնությունների առարկա է դառնում: Այժմ պետական պարտքը կազմում է 22 տրիլիոն դոլար:
Առաջիկա 2 տարվա համար 1,37 տրիլիոն դոլարի չափով շեմ է հաստատվել:

