fbpx
Աշխարհ

Թրամփը թույլ է տվել օգտագործել պահուստային նավթը՝ շուկան կայուն պահելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո թույլատրել է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի՝ երկրում առկա ռազմավարական պահուստները՝ շուկայում իրադրությունը կայունացնելու համար: Իր որոշման մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում։

«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի վրա կատարված գրոհները, որոնք կարող էին ազդել նավթի գների վրա, ես թույլ եմ տվել, որ անհրաժեշտության դեպքում գործի դրվի ռազմավարական պահուստի նավթը այն ծավալներով, որոնք կսահմանվեն և որոնք պետք է բավական լինեն, որ պահպանվի շուկաների մատակարարման նորմալ մակարդակը»,-գրել է նա:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն Էր Ռիադից սպասում է նկատառումներ այն մասին, թե ով էր կանգնած Saudi Aramco-ի վրա գրոհի հտևում, և կգործի՝ ելնելով դրանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ