Uncategorized

Արսեն Զախարյանի տրանսֆերային գինն աճել է՝ հասնելով 3.5 միլիոն եվրոյի

Ամենամեծ տրանսֆերային աճով ֆուտբոլիստներին Ռուսաստանի առաջնությունում ներկայացրել է Transfermarkt-ը։

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկրորդ տեղում է։

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրոյով և կազմում է 3.5 միլիոն եվրո:

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային գինն աճել է 150 հազար եվրոյով և կազմում է 800 հազար։

Ռուսաստանի ընթացիկ առաջնության ընթացքում  Արսեն Զախարյանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Վերջերս Զախարյանը Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին:

Ֆուտբոսլիտը երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:

Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ