Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հերքում են նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը:
Նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրառում է կատարել: «Հարգելի՛ լրագրողներ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է գրառման մեջ: