fbpx
Իրավական

Նոր նշանակում ոստիկանությունում

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանության համակարգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ