fbpx
Երևան

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր

Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:

***
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս:

***
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան:

***
Ավարտական փուլում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:

***
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար մայրաքաղաքում կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:

***
Քաղաքի ձևավորմանն առնչվող ճարտարապետական և գեղարվեստական լուծումների ու բարեկարգման գործում միասնական մոտեցում կցուցաբերվի. վարչական շրջաններում սկսված է ստանդարտացման գործընթաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ