2026թ․ հունվարի 28-ին Երևանում կանցկացվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային մրցավազքը, որը նվիրված է ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Միջոցառումը կանցկացվի Հրազդանի կիրճի մարզական գոտում, որտեղ մասնակիցները կանցնեն 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Մրցավազքը սկսվելու է «Ֆլորենս» համալիրի հատվածից և կավարտվի Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցի մոտ։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նախապատրաստական աշխատանքների ընթացքում, որը կսկսվի ժամը 13։00-ից, ճանապարհահատվածը երկկողմանի փակ կլինի երթևեկության համար մինչև 20։00-ն։

