Մհեր Գրիգորյանը, Լին Թրեյսին և Կարեն Անդրեասյանը այցելել են ոստիկանության Կումայրիի բաժին

Ամենադիտվածներ

Մհեր Գրիգորյանը, Լին Թրեյսին և Կարեն Անդրեասյանը այցելել են ոստիկանության Կումայրիի բաժին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Կումայրիի բաժին էին այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

«Հյուրերը Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջեցին բաժնի տարածքում, ծանոթացան 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկեցին աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:

Նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկեցին Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց տարվող աշխատանքներն ու կարևորեց ԱՄՆ դեսպանատան հետ սերտ համագործակցությունը:

Ներկաները անդրադարձան արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ բացթողումներին:

Խորհրդակցության ավարտին ստեղծվելիք ստորաբաժանման կայացման վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();