fbpx
Աշխարհ

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով 100 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում 2016 թվականին կայացած հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլեն հետ կապերի կասկածանքով զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ոչ միայն փորձից անմիջապես հետո, այլ նաև 2020 թվականի հունիսին։

Այս մասին բացահայտել է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ Թուրքիայի 40 նահանգներում ձերբակալվել են 100 կասկածյալներ։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, իսկ 150 հազար մարդ հեռացվել է պետական ծառայողի իր պաշտոնից։

Նշենք, որ կան կասկածներ, որ 2016-ի հեղաշրջման փորձը, իրականում, կազմակերպվել է հենց Էրդողանի կողմից, որպեսզի դրա միջոցով բացահայտվեն իր դեմ հանդես եկողները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ