Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social սոցիալական ցանցում՝ մանրամասնելով, որ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։ “Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը,”-գրել է Թրամփը։ Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ “Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ,”-եզրափակել է ԱՄՆ նախագահը։

