Թրամփի շնորհակալական նամակը՝ Ալիևին և Փաշինյանին

Ամենադիտվածներ

Թրամփի շնորհակալական նամակը՝ Ալիևին և Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրման համար։ Նամակի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Թրամփը իր երախտագիտությունն է հայտնել այս բարձր գնահատականի համար՝ նշելով, որ այն ոգեշնչում է իրեն շարունակելու իր կարևոր առաքելությունը։ Նա ընդգծել է, որ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ հանձնառու է ամբողջ աշխարհում հակամարտությունները դադարեցնելուն և բոլոր մարդկանց համար խաղաղություն ու բարգավաճում ապահովելուն։

Թրամփը նաև կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համագործակցությունը՝ նշելով, որ նրանց շարունակական աջակցությունը կարևոր է համաշխարհային խաղաղության և կայունության հաստատման գործում։

Նշենք, որ քաղաքականության մեջ առաջնորդվում են միայն շահերով, որի պատճառով հարյուր հազարավոր մարդկանց գաղթական դառնալը կարող է անգամ աննկատ մնալ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();