Թրամփը՝ Զելենսկու և խաղաղության ծրագրի մասին

Հրապարակող՝

,

tramp

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի կարդացել ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը։ Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը նշել է, որ Զելենսկու թիմը աջակցում է փաստաթղթին, սակայն ինքը՝ Զելենսկին, դեռևս չի ծանոթացել դրա բովանդակությանը։ «Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք ուկրաինացի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Դա մի քանի ժամ առաջ էր», – նշել է Թրամփը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, չնայած իր հավակնություններին, համաձայն է խաղաղության ծրագրի հետ։ «Ռուսաստանը, կարծում եմ, կցանկանար ունենալ ամբողջ երկիրը, եթե մտածեք դրա մասին։ Բայց Ռուսաստանը, կարծում եմ, համաձայն է դրա հետ (խաղաղության ծրագրի): Բայց ես վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ։ Նրա թիմը աջակցում է դրան, բայց նա չի կարդացել այն», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայում պատերազմի լուծումը ավելի բարդ է, քան նա պատկերացնում էր։ «Դա շատ դժվար պատերազմ է, շատ դժվար», – եզրափակել է նա։

Ամենաթարմ