ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ երկու երկրների միջև անվտանգության գծով դաշինքն ավելի ամուր է, ինչպես երբեք, ասել է Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Թրամփը և Աբեն չեն քննարկել դաշինքի պայմանների վերանայման հնարավորությունը, լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յուսիտոշի Նիսիմուրան այն բանից հետո, երբ երկու ղեկավարները հանդիպել են Օսակայում G20-ի գագաթաժողովի կուլուարներում։
Այս շաբաթ Թրամփը քննադատել էր ԱՄՆ և Ճապոնիայի դաշինքը անվտանգության ոլորտում՝ ասելով, որ եթե Ճապոնիան հարձակման ենթարկվի, Միացյալ Նահանգները կմարտնչի Երրորդ համաշխարհային պատերազմում, բայց եթե ԱՄՆ-ի վրա հարձակվեն, ճապոնացիներն առհասարակ չպետք է օգնեն մեզ»։