ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր կինը՝ Մելանյա Թրամփը, վարակվել են կորոնավիրուսային հիվանդությամբ։
Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ իր և կնոջ թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել։
Թրամփը նշել է, որ նրանք ինքնամեկուսացել են ու անցել են վերականգնման գործընթացին։
«Մենք կհաղթահարենք դա միասն», – հավելել է Թրամփը։
Tonight, @FLOTUS and I tested positive for COVID-19. We will begin our quarantine and recovery process immediately. We will get through this TOGETHER!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 2, 2020