fbpx
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Աբեն առաջադրել է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջադրել է իր թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին ԿԺԴՀ-ում միջուկային խնդիրը կարգավորելու ջանքերի համար: Այդ մասին ուրբաթ Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը՝ Ամերիկայի առաջնորդը։

Համաձայն Թրամփի ներկայացրած տեղեկատվության՝ որոշ ժամանակ առաջ Աբեն փոխանցել էր նրան Նորվեգական Նոբելյան հանձնաժողովին ուղղված իր նամակը: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Աբեն տեղեկացրել է, որ առաջադրել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի Ճապոնիայի անունից:

Փոխանցում է aysor.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ