fbpx
Աշխարհ

Թրամփը TikTok-ի ու WeChat-ի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է կատարել ցանկացած գործարք TikTok հավելվածի սեփականատեր չինական ByteDance ընկերության հետ։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնելու ստորագրվելու 45 օր անց, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ հրամանագրով նախատեսվում է վերացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնացող վտանգը, որը կարող է հասցնել սոցիալական ցանցը։

Թրամփը մտավախություն է հայտնել, որ հավելվածը կարող է քաղաքացիներից անձնական տվյալներ հավաքելու համար, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների տեղաշարժին։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ TikTok-ով հնարավոր է նաև ապատեղեկատվություն տարածել։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը նման գործողություն է նախաձեռնել նաև WeChat կոչվող հավելվածի նկատմամբ։ Այն նույնպես պատկանում է չինական ընկերության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ