ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հանդիպմանը։
Նա նշել է, որ Պուտինը կարևոր գործոն է, ու անշուշտ, նրան կհրավիրի հանդիպմանը։
Թրամփի խոսքով՝ հրավիրվելու են նաև G7-ի անդամ չհանդիսացող երկրների ղեկավարներ, իսկ ոմանք արդեն ընդունել են հրավերը։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ հանդիպումը պետք է իրականացնել ընտրություններից հետո, որովհետև այդ ժամանակ մթնոլորտն ավելի լավը կլինի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները նախատեսված են այս տարի։