UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մրցելու է ամերիկացի Ջաստին Պորյեի հետ։ Սպասվող մենամարտին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Աշխարհի լավագույն մարտիկներից մեկը կմենամարտի լավագույնի հետ՝ անկախ քաշային կարգերից:
Պորյեն ասել է, որ նոկաուտի է ենթարկելու նրան:
Մենամարտը կանցկացվի ընտրություններից անմիջապես առաջ, բայց ես կդիտեմ այն:
Հաջողություն, Ջասթին», – Դոնալդ Թրամփի խոսքերը մեջբերում է Sports Manor-ը:

