ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել նախընտրական պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին ու Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին։
Այս մասին տեղեկանում ենք Թրամփի փաստաբանական թիմի կողմից դատարան ներկայացրած հայցից։
Վերջինի մեջ ասվում է, որ Քլինթոնն ու կոմիտեն կեղծել են Թրամփի քարոզարշավի ու Ռուսաստանի իշխանությունների միջև կապը և անհիմն դաշնային հետաքննություն ու լրատվամիջոցներում աժիոտաժ են առաջացրել։
Հայցում ասվում է, որ Քլինթոնի ու կոմիտեի նպատակը եղել է Թրամփին վիրավորելը։