Թրամփը թվիթերում խոստացել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին ամերիկյան քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում խոստացել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին ամերիկյան քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռել։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Նրա խոսքով, Վաշինգտոնը մտադիր է ԱՄՆ-ում աշխատանքի շուկայում ներգրավել «լավ պատրաստված մարդկանց»։

Թրամփը նաև հավելել է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը ԱՄՆ կպարզեցվի։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը գումար է հայթայթել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

Ամենաթարմ