ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընտանիքի անդամները և բիզնեսի ներկայացուցիչները դաշնային հայց են ներկայացրել Deutsche Bank-ի և Capital One-ի դեմ:
Հայցը ներկայացված է Նյու Յորքի հարավային շրջանի դատարան: Հայցի մեջ մասնավորապես ասվում է. «Այս գործը կապված է Կոնգրես ծանուցումների հետ, որոնք օրինական նպատակներ չեն հետապնդել: Ծանուցումները տրվել են նախագահ Դոնալդ Թրամփին հետապնդելու համար. նրա անձնական ֆինանսների, բիզնեսի, նախագահի և նրա ընտանիքի մասնավոր տեղեկատվության, ինչպես նաև նրան վարկաբեկող ցանկացած նյութերի ձեռքբերման համար: Ոչ մի հիմք չկա որևէ այլ նպատակ բացահայտելու, եթե ոչ միայն քաղաքական»:
Սրանից ելնելով հայցվորները դատարանից խնդրել են որոշում կայացնել իրենց օգտին և Կոնգրեսի օրակարգերն անվավեր ճանաչել և ոչ ենթակա կատարման:
Նրանք նաև պահանջում են դատարանից արգելել Deutsche Bank-ին և Capital One-ին «բացահայտել, տրամադրել պահանջվող տեղեկատվությունը կամ այլ կերպ կատարել դատական ծանուցագրերը»: