Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կրկին աճել է՝ հասնելով 76-ի։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ տուժած է համարվում 962 անձ։
Հիշեցնենք, որ երկրաշարժը եղել էր 6,6 մագնիտուդ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իզմիր նահանգին մոտ։