Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և հորդորել վերջինիս գալ Կանադա ու ներողություն խնդրել բնիկ կանադացիներից։
Այս մասին հայտնում է ABC News-ը։
Այսպիսի առաջարկի առիթ է հանդիսացել հունիսի 24-ին հայտնաբերված երեխաների գերեզմանները, որոնք գտնվել են՝ ժամանակին բնիկ հնդկացի երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցների տարածքում։
Այսպիսի դպրոցներ ստեղծելու կարիք է եղել, երբ 19-րդ դարի վերջին քառորդում Կանադան որոշել է Կառավարության կարիքների համար գրավել բնիկների հողերը։ Արդյունքում՝ ստեղծվել են հատուկ դպրոցներ, որոնց նպատակն է եղել հնդկացի երեխաներին ինտեգրել Կանադայի հասարակությանը։ Այդպիսի դպրոցները եղել են Կաթոլիկ եկեղեցու վերահսկողության ներքո։ Տարբեր հաշվարկներով՝ այդ դպրոցներ են տեղափոխվել շուրջ 150 հազար հնդկացիներ, որոնք տվյալ վայրերում ենթարկվել են տարբեր տիպի բռնությունների՝ ֆիզիկական, սեռական ու հոգեհուզական։