Գազի բալոնի բռնկման հետեւանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա նշեց, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում.
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։

