fbpx
Զինված Ուժեր

Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման աշխատանքները, որոշ գյուղերում նույնիսկ թողել են մեքենաները և փախել, բայց որոշ գյուղերում մարտերը դեռ շարունակվում են։

«Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ էլ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ