Ծննդատները ոչ մի առնչություն չունեն երեխաների ապօրինի որդեգրման հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, դատարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հանրապետական» հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Դիտարկմանը, որ ծնողներն են պատմում, Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ծնողները շատ բան են պատմում։
«Նրանք սուտ ու սխալ տեսքտ հավաքածու անդամներ են։ Ծննդատները ոչ մի առնչություն չունեն։ Լավ կլինի կարգ ու կանոնի հետ ծանոթանաք»,-նշեց Ռազմիկ Աբրահամյանը։
Հարցին՝ հիշու՞մ է, որ երեխաների առքուվաճառքով է զբաղվել, «Հանրապետական» հիվանդանոցի տնօրենն արձագանքեց. «Խնդրում եմ՝ ավելորդ հարցեր չտաք»։