Հասարակություն

Ծովակ համայնքում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ