fbpx
Իրավական

Կապիկություն էր. Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից, որտեղ ժամեր առաջ բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով:

Նա հայտարարեց, որ իր մոտ ապօրինի զենք չեն հայտնաբերել, որ ինքն ունի 3 օրինական զենք. –

«Թույլատրություններն էլ գրպանս դրած է»,-ասաց նա։

«Հերթական կապիկությունն էր: Փորձում էին ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման ձևով վախեցնել, առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է», – լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրեն բերման են ենթարկել նորմալ, առանց ուժ գործադրելու:

ՀՖՖ նախկին նախագահը նաև հայտարարեց իրեն, ինչպես նաև «Ադեկվադի» անդամներին բերման ենթարկելու հեղինակը վարչապետն է:

Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել: Իսկ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ