fbpx
Առողջապահություն

Որո՞նք են տուբերկուլյոզի ոչ ակնհայտ ախտանիշները

Այնպիսի վտանգավոր վարակիչ հիվանդությունը, ինչպիսին տուբերկուլյոզը, մի շարք ոչ ակնհայտ ախտանիշներ ունի։ Սանիտարական բժիշկ, համաճարակաբան, ախտահանիչ Նիկոլայ Դուբինինը և թոքաբան, «ՍՄ-Կլինիկա»-յի թերապեւտ Վյաչեսլավ Սվետլակովը թվարկել են հիմնականները, փոխանցումէ ՖԱՆ-ը։

Տուբերկուլյոզն ազդում է ոչ միայն շնչառական համակարգի վրա: Հիվանդության արտաթոքային ձևը կարող է բացասաբար ազդել ավշային հանգույցների և միզասեռական համակարգի վրա, նշել է Սվետլակովը։

Երբեմն հիվանդության ակտիվ ձևը միայն ոչ ակնհայտ ախտանիշներ է առաջացնում, օրինակ՝ անտարբերության զգացում, ախորժակի և քաշի անբացատրելի կորուստ, նշել է Դուբինինը։

«Հիվանդության մեկ այլ ախտանիշ կարող է լինել գիշերային սառը քրտնարտադրությունը: Մարդը կարող է գիշերն այնքան քրտնած արթնանալ, որ ստիպված է լինում փոխել հագուստը կամ փոխել սպիտակեղենը։ Ընդ որում, ջերմություն կարող է չլինել»,- ասել է համաճարակաբանը Lenta.ru-ին տված հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ