Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 22 մարդ

Հրապարակող՝

Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 22 մարդ

Թուրքիայի Մուղլա նահանգում միկրոավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար։

Վթարը տեղի է ունեցել Չաքալար բնակավայրի շրջանում գտնվող Երկեսիկ-Օրեն մայրուղու վրա։ Դեպքի վայր ժամանած փրկարարները դեֆորմացված բեռնատարից դուրս են բերել վարորդին եւ նրա կողքին գտնվող ուղեւորին:

Ընդհանուր առմամբ վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Ամենաթարմ