Աշխարհ

Թունբերգը ներողություն է խնդրել աշխարհի առաջնորդներին «գնդակահարելու» իր կոչի համար

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը ներողություն է խնդրել իր «Սվինգլիշի»(Swenglish – շվեդական անգլերենի) համար, ինչի հետևանքով իր ելույթը Մադրիդում կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված խորհրդաժողովում ընկալվել է ոչ միանշանակ: Այս մասին հաղորդում է The Local հրատարակությունը:

«Աշխարհի ղեկավարներն առաջվա պես ձգտում են խույս տալ պատասխանատվությունից, բայց մենք պետք է նրանց թույլ չտանք դա անել։ Մենք կհասնենք այն բանին, որ նրանց «պատին դեմ տան» (գնդակահարեն): Նրանք ստիպված կլինեն անելու իրենց գործը, որպեսզի պաշտպանեն մեր ապագան»,-ասել էր նա։

Նրա գործածած «պատին դեմ տալ (գնդակահարել)» արտահայտությունը եղել է բառացի թարգմանություն շվեդերենից, որտեղ այն փոքր-ինչ այլ այլ իմաստ ունի և նշանակում է պատասխանատվության ենթարկել:

Շվեդական զանգվածային լրատվամիջոցներում այդ արտահայտությունը հաճախ է հանդիպում, սակայն, Գրետայի շուրթերից հնչելով անգլերեն՝ այն ընկալվել է բառացի՝ որպես «աշխարհի ղեկավարներին պատին դեմ տալ», այսինքն՝ գնդակահարել:

«Դա այն է, ինչ պատահում է, երբ հանպատրաստից ստեղծագործում ես այլ լեզվով։ Եվ ես, անշուշտ, իմ ներողությունն եմ խնդրում, եթե որևէ մեկը դա այնպես չի հասկացել»,-գրել է բնապահպան ակտիվիստուհին Twitter-ի իր էջում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ